×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ


Ստորև ներկայացված են www.Passenger.am կայքից և ծառայությունից օգտվելու պայմանները. Passenger.am-ը հայաստանյան շուկայի նմանատիպ ծառայություն առաջարկող ու նորարարական լուծումներ առաջարկող առաջին ընկերությունն է:
Passenger.am ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան,  Պուշկինի փողոց 15ա հասցեում:
ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԷՄ ՍՊԸ-ն գրանցված է Հայաստանի Հանրապետության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում թիվ  286.110.1059186 վկայական:

 

Գաղտնիություն


Passenger.am-ը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում է, որ ոչ մի անձնական տվյալ չի տրամադրվի երրորդ կողմի, բացառությամբ օրենքով հստակ նախատեսված դեպքերի: Passenger.am-ը խիստ հետևում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին:

 

Անձնական տվյալների դիտում և խմբագրում


Համաձայն Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի՝ Դուք իրավունք ունեք դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տվյալները: Դա իրականացնելու համար խնդրում ենք նամակով դիմել info@passenger.am էլ. հասցեին:

 

Անձնական տվյալների գրանցման գործընթաց

 

Ուղևորի անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն ստորև ներկայացված Ընդհանուր դրույթների և պայմանների: Passenger.am-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ կողմի և չի հրապարակում դրանք կոմերցիոն նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն կողմերին, ովքեր ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ` բանկեր, հաշվապահական ընկերություններ, իրավաբանական ծառայություններ և այլն:

 

Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով

 

Passenger.am-ն իր գործընկերներին մարքեթինգային ծառայություններ մատուցելիս կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր և/կամ իր գործընկերների անունից իր հաճախորդներին տրամադրի բուկլետներ, ուղարկել էլեկտրոնային կամ թղթային նամակներ, SMS-ներ, կատարել զանգեր, օգտագործել այլ հաղորդակցման միջոցներ: Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի Passenger.am-ին դրանցից հրաժարվելու մասին՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@passenger.am հասցեով կամ փոստային նամակ ՀՀ, ք. Երևան,  Պուշկինի փողոց 15ա հասցեով:

 

Կայքում ներկայացված գործառույթների հետ կապված փոխհարաբերությունները

 

Passenger.am-ը առցանց դիմումը ստանալուց հետո այն ուսումնասիրում է և կազմում է համապատասխան դիմում-բողոք ուղղված ավիաընկերությանը կամ ներգրավված ընկերություններին` փոխհատուցում ստանալու նպատակով: Եթե որևէ պատճառով հնարավոր չէ դա կազմակերպել, ապա Passenger.am-ն որքան հնարավոր է շտապ տեղեկացնում է Ձեզ այդ մասին: Նշված գործընթացում Passenger.am-ը հանդիսանում է մասնագիտացված միջնորդ ուղևորի և օրինախախտ ավիափոխադրողի միջև: Passenger.am-ի պատասխանատվությունն այս գործընթացում խիստ սահմանափակ է:

 

Օնլայն վճարումներ և փոխհատուցումներ

 

Անմիջապես կայքում օնլայն դիմում գրելով ուղևորը լիազորում է Passenger.am-ին իր անունից  հանդես գալու ավիաընկերության կամ այլ հավասարեցված և գործին առնչություն ունեցող ընկերությունում (տոմսերի առուվաճառք իրականացնող առցանց և իրական գրասենյակներ, ապահովագրական ընկերություններ և այլն): Օնլայն փոխհատուցումը վճարվում է Passenger.am-ին, որը գանձում է ստացած գումարի քսանհինգ (25) տոկոսը որպես իր մատուցած ծառայությունների միջնորդավճար, որից հետո Passenger.am-ը յոթ (7) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ուղևորին և առավելագույնը տաս (10) աշխատանքաին օրվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով  փոխանցում է ուղևորին փոխհատուցման գումարը: Բացառիկ դեպքերում միայն թույլատրվում է կանխիկ գումար տրամադրելը` պատշաճ հիմնավորման դեպքում:
Օնլայն վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել Passenger.am՝ նամակ ուղարկելով info@passenger.am հասցեին:

 

Բողոքարկում

 

Passenger.am-ը պատասխանատվություն չի կրում ավիափոխադրողի կամ դրան հավասարեցված կազմակերպության կողմից ժամկետների չհարգելու կամ այլ պարտավորություններ չկատարելու համար: Այնուամենայնիվ, Passenger.am-ն իր ուժերի ներածի չափով կանի ամեն ինչ, որպեսզի պաշտպանի իր հաճախորդի` ՈՒՂԵՎՈՐԻ ոտնահարված շահերը:
Խնդրում ենք Ձեր առաջարկները և դիտողությունները նամակով ուղարկել complaint@passenger.am կամ info@passenger.am հասցեին:

 

Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)

 

Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա հնարավոր է, որ պարբերաբար ստանաք նամակներ Passenger.am-ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Passenger.am-ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք Passenger.am-ի կողմից, կլինի Ձեր դիմումի ստացման հաստատման նամակը: Passenger.am-ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել info@passenger.am հասցեին:

 

Գներ


Passenger.am-ը գործը շահելու և փոխհատուցում ստանալու դեպքում գանձում է ստացած գումարի քսանհինգ (25) տոկոսը որպես իր մատուցած ծառայությունների միջնորդավճար:

 

Հեղինակային իրավունքի պաշտպանություն

 

Passenger.am-ը գրանցված ապրանքանիշ է: Արգելված է օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Passenger.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք Passenger.am կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել Passenger.am՝ նամակ ուղարկելով info@passenger.am հասցեին:

 

Պատասխանատվություն

 

Passenger.am-ը ջանք չի խնայում լավագույն ծառայությունները մատուցել իր հաճախորդներին: Passenger.am-ը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների և համապատասխան ծառայության հնարավոր խափանման համար:
Passenger.am-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Passenger.am-ն իրեն իրավունք է վերապահում, իր կանոնադրության և օրենսդրության շրջանակներում, փոփոխության ենթարկել ընդհանուր դրույթներն ու պայմանները` առանց որևէ նախնական ծանուցման:

 

Passenger.am © 2019 – Բոլոր իրավունքները պաշտպանված են